Արևմտահայերեն առակներ

ԱՌԻՒԾԸ ԵՒ ՄԱՐԴԸ

Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները
սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ
որմէ՞ կը վախնային։
—Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։
—Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք
անկէ։
—Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։
Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ
մարդ մը։
—Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։
—Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս
տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս,
որպէսզի կռուինք։
Առիւծը կ’ըսէ.
—Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։
Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։
Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ կը կապէ կաղնիի ծառին, ապա
ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։
Առիւծը կը գոչէ.
—Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կը վայելէ։

Առյուծն ու մարդը

Մի զորավոր առյուծ որը նստել էր ճանա-պարհին, և տեսակ-տեսակ գազաններ այդ ճանապարհով գալիս էին դողալով ու անցնում: Առյուծը հարցրեց նրանց.

— Ինչո՞ւ եք փախչում և ում ահից եք զարհուրած փախչում:

Նրանք ասացին.

— Փախիր և դու, որովհետև ահա գալիս է մարդը: Առյուծն ասաց.

— Ո՞վ է մարդը, ի՞նչ է նա, ի՞նչ է նրա ուժը և նրա կերպարանքը, որ փախչում եք նրանից.

Նրանք ասացին.

— Կգա, քեզ էլ կվնասի :

Եվ ահա իր հանդից եկավ մի հողագործ մարդ: Առյուծն ասաց.


Առյուծն ասաց.

— Արի կռվենք:

Մարդն ասաց.

— Այո՛, բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը տանն են: Եկ նախ կապեմ քեզ, որպեսզի չփախչես, մինչև ես գնամ, առնեմ իմ զենքը, և ապա կռվենք:

Առյուծն ասաց.

— Երդվիր որ կգաս, և ես կլսեմ քեզ:

Մարդը երդվեց, և առյուծն ասաց.

— Հիմա կապիր ինձ և գնա շուտ ու դարձիր: Մարդը հանեց պարանը և առյուծին պինդ կապով կապեց կաղնու ծառին, ծառից կտրեց մի բիր և սկսեց զարկել առյուծին:

Առյուծը գոչեց.

ավելի խիստ և անխնա զարկ իմ կողերին, որովհետև այս խելքին այդպես է վայել:

ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ

Տղայ մը օր մը կը զայրանայ իր ծերացած հօրմէն, զայն կ՚առնէ ուսին, կը
տանի անտառ մը, հոն կը ձգէ ու տուն կը դառնայ։
Տարիներ ետք կ’ամուսնանայ, որդի մը կ՚ունենայ, կը խնամէ ու կը մեծցնէ
զայն։ Սակայն, այս տղան ալ հօրը պէս երախտամոռ* կ՚ըլլայ։
Օր մըն ալ, երբ ասոր ալ սիրտը կը նեղուի, կ՚առնէ հայրը ուսին ու սարն ի
վեր կը բարձրանայ։
—Տղա՛ս, զիս հոս ձգէ ու ե՛տ գնա,— կ՚ըսէ հայրը։
—Իսկ ինչո՞ւ ճիշդ հոս,— կը հարցնէ տղան։
—Ես հայրս մինչեւ այս ծառն եմ բերած,— կը պատասխանէ հայրը հոգոց
հանելով։

Ինչպես չափես, այնպես ել կչափվես

Տղան մի օր զայրանում է իր ծերացած հոր վրա, նրան առնում է ուսին, տանում անտառ, մի տեղ է գցում և տուն վերադառնում:

Տարիներ են անցնում, տղան ամուսնանում, որդի է ունենում, խնամում ու մեծացնում է նրան: Սակայն, այս տղան հոր պես երախտամոռ է լինում:

Մի օր, երբ նրա սիրտը նեղում է, տանում է հորը ուսին ու սար բարձրանում:

—Տղաս այստեղ գցիր ինձ ու ետ գնա — ասում է հայրը
—Իսկ ինչո՞ւ հենց այստեղ, — հարցնում է տղան։
—Ես հորս մինչև այս ծառնռն եմ բերել, — պատասխանում է հայրը հոգոց հանելով։

https://youtu.be/qIOjThOLQbM

Published by torosyanartur

Բարև ձեզ ես Արթուր Թորոսյանն եմ ։ Սովորում եմ Մխիթար սեբաստացու Միջին կրթահամալիրում ։ Սիրում եմ իմ դպրոցը։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started