Խորխե Բուկայ «Սիրել բաց աչքերով»

Ես  մի  հեքիաթ  գիտեմ,  որն  ուզում  եմ  քեզ  նվիրել: Լինում  է,  չի  լինում,  մի  փոքրիկ  գյուղում  մի  մարդ  է  լինում:  Նա  ջրավաճառ  է  լինում:  Այդ  ժամանակներում  ջուրը  ծորակից  չէր  հոսում.  այն  հանում  էին  կամ  ջրհորների  խորքից,  կամ  էլ  վերցնում  էին  խորը  գետից:  Նա,  ով  չէր  ուզում  ինքնուրույն  ջուր  որոնել,  ստիպված  էր  այն  առնել  ջրավաճառի    կավե  մեծ  կուժերից:  Նրանք  շրջում  էին  գյուղից  գյուղ՝    հետները  տանելով  անգին Continue reading “Խորխե Բուկայ «Սիրել բաց աչքերով»”

Արևի մոտ։ Ավ Իսահակյան

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած` կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէրContinue reading “Արևի մոտ։ Ավ Իսահակյան”

Խիղճը: Իտալո Կալվինո

Երբ պատերազմ սկսվեց, մի ոմն Լուիջի ասաց, թե ինքն ուզում է կամավոր գնալ պատերազմ:Բոլորը նրան շատ-շատ գովեցին: Լուիջին գնաց այնտեղ, ուր հրացաններ էին բաժանում: Դրանցից մեկը վերցնելով, ասաց.-Հիմա գնամ ու սպանեմ Ալբերտոյին:— Ալբերտոն ո՞վ է, -հարցրին նրան:-Թշնամի Է,-պատասխանեց նա, -իմ թշնամին:Նրան հասկացրին, թե նա պետք է սպանի որոշակի թշնամիների, և ոչ թե նրան, ում ինքնContinue reading “Խիղճը: Իտալո Կալվինո”

Դու իմ գարնան առավոտ…

Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.Դու հարազա՜տ, սրտիս մոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,Ամռան կեսօր դու իմ տոթ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած,Անուշացած մրգի հոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծերԵվ իմ սրտով արյունոտContinue reading “Դու իմ գարնան առավոտ…”

Չարենց, ռուբայաթներ

Նա հոսում է, ալիք առ ալիք,Եվ ամեն վայրկյան— այն չէ՛,Եվ ամեն մի վայրկյանը— հնչեղՆերկա է, անցյալ— ու գալիք։ V Ես քեզ ո՞նց, քեզ ո՞նց հասկանամ,Ես քեզ ո՞նց ամփոփեմ ուղեղում իմ,Երբ չեկած՝ դու արդե՛ն իսկ չկաս,Բայց հար դու լինում ես— ու տևում ես: VI Անցնում է, հոսում է, վարար է,Ելնում է, սուզվում անդադար,Մշտապես մեռնում է— ուContinue reading “Չարենց, ռուբայաթներ”

Հովհաննես Թումանյան

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։ Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որContinue reading “Հովհաննես Թումանյան”

ՏՂԱՆ ՔՐԻՍՏՈՍԻ ՏՈՆԱԾԱՌԻ ՀԱՆԴԵՍԻՆ

ՏՂԱՆ ՔՐԻՍՏՈՍԻ ՏՈՆԱԾԱՌԻ ՀԱՆԴԵՍԻՆ Նկարը՝ Ա․ Մայերի, 1923։ Բայց ես վիպասան եմ և, թվում է, մի «պատմություն» ինքս եմ հորինել: Ինչո՞ւ եմ գրում «թվում է», չէ՞ որ ես ինքս գիտեմ հաստատապես, որ հորինել եմ, բայց ինձ շարունակ թվում է, որ սա ինչ-որ տեղ և ինչ-որ ժամանակ պատահել է, հենց սա է պատահել ճիշտ ծննդյան տոներիContinue reading “ՏՂԱՆ ՔՐԻՍՏՈՍԻ ՏՈՆԱԾԱՌԻ ՀԱՆԴԵՍԻՆ”

Գիշերային թռիչք

Մի գիշերային գեղեցիկ տոն էր, որը նվիրված էր երկնքում գտնվող աստղերին, և ոչ միայն: Այդ օրը մարդիկ նվիրում էին նվերներ իրենց աստղերին, օրինակ տղամարդիկ նվիրում էին իենց գեղեցիկ կանանց, երեխաները բարի մայրիկներին, տղամարդկանց նույնպես էին նվիրում նվերներ քանի որ նրանք նույնպես սիրված էին ինչ որ մեկի կողմից: Այդ տոնին, մի տղա կար, նա դեռ ոչContinue reading “Գիշերային թռիչք”

Սիրելու տարիք, Վաճո Սիրադեղյան

Այս շաբաթ կարդում ենք․ 06.11.23,Սիրելու տարիք ,Վանո Սիրադեղյան Տղան գիտեր, որ դժվարը կռվին նախորդող րոպեներն են։ Սաստկացող թշնամանքի մթնոլորտին նրա սիրտը չէր ընտելանում։ Թշնամանքի թույնը կաթում էր անքեն սրտի նուրբ թաղանթին եւ սրտխփոցը դղրդում էր ականջներում։ Բայց դա անցնում էր առաջին, երկրորդ, երրորդ հարվածից հետո․ ստանալուց կամ հասցնելուց։Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարողContinue reading “Սիրելու տարիք, Վաճո Սիրադեղյան”

Մաիթար Սեբաստացի, Մխիթարյան միաբանություն

Մխիթար Սեբաստացի (փետրվարի 7, 1676, Սեբաստիա – ապրիլի 27, 1749, Սուրբ Ղազար կղզի, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր։ Կենսագրություն Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ.Continue reading “Մաիթար Սեբաստացի, Մխիթարյան միաբանություն”

Design a site like this with WordPress.com
Get started