Մի անգամ Ուսուցիչը աշակերտներին հարցրեց.

– Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը:

– Երևի նրանք կորցնում են հանգստությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը:

– Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը:
Աշակերտները շփոթված թոթվեցին ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց.
– Երբ մարդիկ վիճում են, և նրանց դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում: Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում, քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում է: Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են: Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր արտաբերված խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում են մի քանի անգամ: Մի չարաշահեք այն, քանի որ կգա մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի:

Առաջադրանք:
1.Տեքստից դուրս գրիր բոլոր բայերը և կազմիր ուղիղ ձևերը:
Օրինակ՝ հարցրեց-հարցնել, հարցրեց-հար
2.Բառարանի օգնությամբ գրիր տրված բայերի հոմանիշները:
Ենթադրել-կխրծել
պնդել-կարծրացնել
իշխել-տիրխպետել
արտաբերել-հնչել
թոթվել-շարժել
ջնջել-մաքրել
շշնջալ-փսփսալ
ստիպել-պարտադրել
գոռալ-մեծամիտ
վիճել-կռվել
շփոթվել-հուզվել
3.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ` բարձր — բարձրանալ:
Առաջ-առաջանալ, խիտ-խտանալ, խոր-խորանալ, նոսր-նսրանալ, մահ-մահանալ, կույր-կուրանալ, բազում-բազմանալ, ուրախ-ւորախանալ, ծեր-ծերանալ, գեղեցիկ-գեղեցկանալ, վախ-վախենալ, կամ-կամենալ, մոտ-մոտենալ, հաս-հասնել, անց-անցնել, հագ-հագնել, թիռ-թռնել, սառ-սառել, կիպ-կիպանալ, տես-տեսնել

Published by torosyanartur

Բարև ձեզ ես Արթուր Թորոսյանն եմ ։ Սովորում եմ Մխիթար սեբաստացու Միջին կրթահամալիրում ։ Սիրում եմ իմ դպրոցը։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started