Կաթնասուններ

Կաթնասունների մեծ մասն ապրում է գետնի վրա: Հասած լինելով զարգացվածության բարձրագույն աստիճանի` կարողացել են գրավել բոլոր կենսամիջավայրերը՝ օդացամաքային, ջրային, ցամաքային, ջրացամաքային: Նրանք ինչպես բուսակեր են, այնպես էլ գիշատիչ և ամենակեր: Հանդիսանալով տաքարյուն կենդանիներ` ևս ունեն մարմնի կայուն ջերմաստիճան: 

3.jpg

Կաթնասունները զարգացման ամենաբարձր աստիճանին հասած կենդանիներ են:

Լավ զարգացած նյարդային համակարգը, հատկապես գլխուղեղի առջևի կիսագնդերը, կատարելագործված զգայարանների հետ միասին պայմանավորում են կաթնասունների բարդ վարքը և ակտիվ կենսակերպը: Նրանց մարմնի բարձր ու կայուն ջերմաստիճանն ապահովվում է ինտենսիվ նյութափոխանակությամբ և ջերմակարգավորման կատարյալ համակարգով: Կաթնասունները հարմարվել են բնակության ամենատարբեր պայմաններին և լայնորեն տարածվել են Երկրի վրա: 

Կաթնասունների հիմնական հատկանիշներից է լավ զարգացած, տարբերակված, իսկական ատամների առկայությունը:

Ցամաքային կաթնասուններից շատերը չորքոտանի կենդանիներ են: Նրանց ոտքերը, ի տարբերություն սողունների, տեղադրված են ոչ թե մարմնի կողքերին, այլ իրանի տակ:

Հողում բնակվող կաթնասունների մարմինը գլանաձև երկարացած է, պարանոցը կարճ է, գրեթե աննկատ: Նրանց առջևի ոտքերը դարձել են բահանման ու հարմարվել են փորելուն: Ջրային կաթնասունների մարմինն ունի շրջահոսելի ձև, իսկ առջևի վերջույթները ձևափոխվել են լողաթաթերի: Թռիչքին հարմարվելու համար չղջիկները ձեռք են բերել թռիչքին հատուկ ապարատ՝ թաղանթավոր թևեր:

9.jpg

Հավանաբար կաթնասունների նախնիները եղել են գազանատամ սողունները, որոնք ապրել են մոտավորապես 180 մլն. տարի առաջ: Նրանց ոտքերը, ինչպես կաթնասուններինը, տեղադրված էին իրանի տակ: Նրանք ունեին տարբերակված ատամներով հզոր ծնոտներ: Կաթնասունների և սողունների միջև ազգակցական կապի մասին են վկայում նաև ստորակարգ կաթնասունների՝ նախագազանների բազմացման ձևը և կոյանոցի առկայությունը:

Առաջին բրածո կաթնասունը մելանոդոնն էր: Նա ուներ առնետի մեծություն և, ըստ երևույթին, ձագերին կերակրում էր կաթով: Առաջին կաթնասունները ձվածին էին, ավելի ուշ ծագեցին կենդանածին կաթնասունների բազմաթիվ տեսակներ: 

13.jpg

Գրաված լինելով ցամաքային, օդացամաքային և ջրային ու ջրացամաքային կենսամիջավայրերը՝ կաթնասունները հարմարվել են երկրագնդի բնակելի բոլոր պայմաններին: Այդ հարմարվածության արդյունքում, ինչպես տեսանք, կաթնասունները ունեն ինչպես սննդային, այնպես էլ արտաքին կառուցվածքային, վարքագծային խայտաբղետություն: 

Հիմք ընդունելով կաթնասունների հարմարվածությունը միջավայրի այս կամ այն կոնկրետ պայմաններին՝ առանձնացնում են նրանց էկոլոգիական խմբերը.

1. անտառաբնակ կաթնասուններ,

2. տափաստանային կաթնասուններ,

3. գետնաբնակ կաթնասուններ,

4. օդաբնակ կաթնասուններ,

5. ջրաբնակ կաթնասուններ,

6. կիսաջրաբնակ կաթնասուններ, 

7. ծառաբնակ կաթնասուններ, 

8. մարդու կողմից բուծվող կաթնասուններ:

Հայտնի է կաթնասունների մոտ 5,5 հազար տեսակ:

22.jpg

Կաթնասունների մաշկը բաղկացած է երկու շերտից՝ վերնամաշկից և բուն մաշկից, ենթամաշկային ճարպանքից: 

1. Վերնամաշկը կատարում է արտաքին ծածկութային գործառույթ: 

2. Բուն մաշկը գտնվում է անմիջապես վերնամաշկի տակ և պարունակում է մաշկի հիմնական բաղկացուցիչ կառուցվածքային տարրերը՝ արյունատար անոթներ, նյարդեր, գեղձեր, մազապարկ, մազը շարժող մկանաթել:

Նյարդը վերնամաշկի տակ վերածվում է մաշկամկանային ռեցեպտորների՝ ցավը, շփումը, ջերմությունը զգալու համար: Մկանաթելը շարժում է մազը: 

3. Ենթամաշկային ճարպանքը ջերմամեկուսիչի դեր է կատարում:

Կաթնասունների մեծ մասն ունի մազածածկույթ: Դա նրանց բնորոշ հատկանիշն է, ինչպես փետրածածկույթը թռչունների կամ թեփուկները սողունների համար: Կենդանիների մազածածկույթը ձևավորում է մորթի: Մորթին շոգ ժամանակ պաշտպանում է կենդանուն գերտաքացումից, իսկ ձմռանը՝ սառչելուց:

Published by torosyanartur

Բարև ձեզ ես Արթուր Թորոսյանն եմ ։ Սովորում եմ Մխիթար սեբաստացու Միջին կրթահամալիրում ։ Սիրում եմ իմ դպրոցը։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started